Շամիլ Տառպիշչև. Եթե Մարգարիտա Գասպարյանը Մոսկվայում է, մենք կկանչենք նրան այս հավաքին

Շամիլ Տառպիշչև. Եթե Մարգարիտա Գասպարյանը Մոսկվայում է, մենք կկանչենք նրան այս հավաքին

PanARMENIAN.Net - Ֆեդերացիայի գավաթում Ռուսաստանի թենիսի հավաքականի ավագ Շամիլ Տառպիշչևը որոշել է ապրիլի 20-21-ին Մոսկվայում կայանալիք Սլովակիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում թիմի կազմը:

«Ճապոնիայի հետ քառորդ եզրափակչի համեմատ մենք միայն մեկ փոփոխություն ունենք: Այս անգամ կազմում կլինի նաև Անաստասիա Պավլյուչենկովան: Ինչ վերաբերում է Մարգարիտա Գասպարյանին, որը հայտագրված էր քառոդ եզրափակչում, ապա եթե նա Մոսկվայում է, մենք անպայման կկանչենք նրան հավաքի»,-Տառպիշչևի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---