Հայաստանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ14 նոյեմբերի 2005 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ռուսական մոտ երկու տասնյակ առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների, ովքեր Երեւան են ժամանել Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների շրջանակում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել հայկական եւ ռուսական լրատվամիջոցների շփումների ակտիվացումը ասել է, որ այն կարող է տեղեկատվական դաշտում համագործակցության նոր նախաձեռնություններ սկզբնավորել, ինչը կնպաստի հայ եւ ռուս հասարակայնության միմյանց մասին առավել տեղեկացված լինելուն: Հյուրերը Հայաստանի նախագահին են ներկայացրել հայ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում ուրվագծված համատեղ ծրագրերը, կարեւորել են տեղեկատվության փոխանակման մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը եւ ասել, որ մտադիր են Հայաստանում ընդլայնել ռուսական ԶԼՄ-ների թղթակցական կետերի թիվը: Հյուրերը նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ լրագրողների համար վերապատրաստման հնարավորություն ընձեռել ռուսական առաջատար ԶԼՄ-ներում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |