Ապրիլի 11-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Լիմասոլ` մասնակցելու սամբոյի ԵԱ

Ապրիլի 11-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Լիմասոլ` մասնակցելու սամբոյի ԵԱ

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները մեկնել են Կիրպոսի Լիմասոլ քաղաք, ուր կայանալու է սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանը պատանիների մրցելույթներում ներկայացնելու են 10 տղա և մեկ աղջնակ, երիտասարդների՝ 10 տղա և մեկ աղջիկ:

Այսօր տեղի կունենան պատվիրակությունների գրանցման, հավատարմագրման կարգերը, մրցավարական հանձնաժողովի նիստը, ներկայացուցիչների և մարզիչների սեմինարը:

Ապրիլի 12-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Գրիգորի Նիկողոսյանը ( 60 կգ), Գոռ Ավագյանը (75 կգ), Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ), երիտասարդներից՝ Ջիվան Ղազարյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ) և Մինաս Մադոյանը (82 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---