Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը Հայաստանի նետաձգության չեմպիոններն են

Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը Հայաստանի նետաձգության չեմպիոններն են

PanARMENIAN.Net - Ավարտվել է նետաձգության Հայաստանի գարնանային առաջնությունը, որին մասնակցել են 36 մարզիկներ: Աղջիներից Հայաստանի չեմպիոն է դարձել Գոհար Շահնազարյանը, 2-րդը և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Գոհար Հակոբյանը և Ռոզա Գրիգորյանը:

Տղաներից Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Արշակ Պետրոսյանը, 2-րդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը, իսկ 3-րդ տեղը՝ Արամայիս Հայրապետյանը:

Առաջնության առաջին երկու օրերին մասնակիցները մրցել են Մ-1 վարժությունում, որից հետո նրանք ուժերը չափել են 70մ (օլիմպիական շրջան) ձևում:

Մի քանի օրից նետաձգության Հայաստանի հավաքականը մեկնելու է Ֆրանսիա, որտեղ Ռիոմ քաղաքում ապրիլի 15-21-ը մասնակցելու է Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլին: Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը տեղի է ունենալու Հայաստանում՝ մայիսի 27-ից հունիսի 1-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---