Մարիանո Սաբալետա. Եթե մենք պարտվեինք Ֆրանսիայից, Դավիթ Նալբանդյանը կավարտեր իր կարիերան

Մարիանո Սաբալետա. Եթե մենք պարտվեինք Ֆրանսիայից, Դավիթ Նալբանդյանը կավարտեր իր կարիերան

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի մարզիչ Մարիանո Սաբալետան BATennis.com կայքին տված հարցազրույցում պատմել է, որ Դավիթ Նալբանդյանը կարող էր ավարտել իր պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան, եթե հավաքականը պարտվեր Ֆրանսիային Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում:

«Եթե մենք պարտվեինք Ֆրանսիայից, ապա Դավիթ Նալբանդյանը կավարտեր իր կարիերան: Սակայն հիմա նա շատ գոհ է հաղթանակից ու ասել է, որ ջանասիրաբար մարզվելու է, որպեսզի մինչ Չեխիայի հետ կիսաեզրափակիչ խաղը պատրաստ լինի մենախաղում հանդես գալ»,-ասել է նա:

Սաբալետան նշել է, որ իրենք միշտ օգնելու են Նալբանդյանին, որպեսզի նա ճիշտ մարզվի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---