Կին է, չեմ կարող հայհոյել. Գ.Սահակյանը մտքում է պատասխանում Զ.Փոստանջյանին

Կին է, չեմ կարող հայհոյել. Գ.Սահակյանը մտքում է պատասխանում Զ.Փոստանջյանին

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե «ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կնքեց իր մահկանացուն՝ ոչ թե որպես մարդ, այլ որպես իշխանավոր:

«Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան մոգոնելը քաղաքական ճակատագրի վախճան է: Եթե լուրջ արտահայտվեր, կպատասխանեի, կին է, չեմ կարող հայհոյել, մտքումս պատասխանեցի»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ քաղաքական դաշտում այդպես էլ չձևավորվեց կազմակերպված ընդդիմություն, և դա ցավ է:

Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, առաջիկայում կներառվեն կառավարության ծրագրում: «Հեշտ չի լինելու, բայց մենք պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնելու՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ կարգավիճակ կունենա»,- ասաց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ իշխանությունը դարձյալ պիտի կատարի թե ընդդիմության, թե իշխանության դերակատարություն, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---