Ալգիրդաս Պալեցկիս. Արցախը անկախ պետություն է՝ ամրագրված ինքնորոշման իրավունքով

Ալգիրդաս Պալեցկիս. Արցախը անկախ պետություն է՝ ամրագրված ինքնորոշման իրավունքով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների և քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին: «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն Էդուարդ Շարմազանովին փոխանցեց կոնֆերանսին մասնակցելու հրավեր:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ինտեգրացիոն քաղաքականությանը՝ հասկանալով, որ գլոբալիզացիայի դարաշրջանում հնարավոր չէ միայնակ դիմակայել առկա խնդիրներին՝ լինի դա հետխորհրդային տարածքում, թե Արևելյան Եվրոպայի կամ ԵՄ երկրներում: Մերձբալթյան երկրների հարուստ փորձը ինտեգրման ճանապարհին, պարոն Շարմազանովի գնահատմամբ, կարող է օգտակար և ուսանելի լինել, իսկ հրավիրվելիք կոնֆերանսը՝ նոր ձևաչափ համագործակցության գործնական քայլեր կատարելու համար: Լատվիայի Սեյմի պատգամավոր Նիկոլայ Կաբանովի խոսքերով՝ լավ նախադրյալներ կան բարձրագույն կրթության, զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնելու համար, նաև՝ մեծ է ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ներուժը: Էդուարդ Շարմազանովը, ով նաև Հայաստան-Լատվիա, Լիտվա և Էստոնիա բարեկամության խմբի ղեկավարն է, համաձայնեց, որ բարեկամական և շատ ընդհանրություններ ունեցող երկրների համար համագործակցության այս ցուցանիշները բարելավման կարիք ունեն: Նա հայկական կողմի անունից պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության և ինտեգրացիայի բոլոր ծրագրերին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացով: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի համար կարևոր է թե եվրոպական և թե եվրասիական ինտեգրումը՝ դիտարկելով դրանք միմյանց փոխլրացնող և ոչ թե հակադրվող ուղղություններ: Զրուցակիցներն անդրադարձան նաև փակ սահմանների խնդրին: Շարմազանովն անընդունելի համարեց, որ ԵՄ անդամակցությանը ձգտող երկիր Թուրքիան փակ է պահում հարևան երկրի հետ սահմանը: Հյուրերի համոզմամբ ՝ ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի տարածքում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, պետք է գործեն միասնական սկզբունքներ:

Լիտվայի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ալգիրդաս Պալեցկիսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր պարտքը համարեց բարձրացնել այդ հարցը և հասնել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վերլուծաբանը նաև անհերքելի փաստ համարեց, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է՝ ամրագրված ինքնորոշման իրավունքով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---