Ա.Մարտիրոսյան. Առաջին անգամ էր, երբ առաջնորդն ու իր ընտանիքը հարվածն իրենց վրա էին վերցնում

Ա.Մարտիրոսյան. Առաջին անգամ էր, երբ առաջնորդն ու իր ընտանիքը հարվածն իրենց վրա էին վերցնում

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ նախադեպ եղավ, երբ առաջնորդը սև պատերի հետևում չէր, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով ապրիլի 9-ի միջադեպերին: «Առաջին անգամ էր, երբ առաջնորդն ու իր ընտանիքը գնում էին ժողովրդի առջևից ու հարվածն իրենց վրա էին վերցնում: Սխալը բոլորինս է, բոլորս էլ սխալվում ենք, բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ունենք առաջնորդ, ով միշտ կանգնած է մեր առջևում: Նման առաջնորդը միշտ հաղթող է, նա ընկած չի կարող լինել»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ այդ բոլորի շնորհիվ էր, որ մի կաթիլ արյուն չթափվեց: «Մեր իշխանությունն այնքան թույլ է որ այս իշխանության ոստիկանը 4 անգամ հարվածելուց հետո միայն կարողանում է քաղաքացու քիթը կոտրել:

Նրանք պարտվեցին, պարտվեցին քանի որ ես հաջորդ առավոտյան աշխատանքի էի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով իր և ոստիկանների միջև միջադեպին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---