Bleacherreport.com. «Չելսին» և Ռոման Աբրամովիչը տպավորված են Հենրիխ Մխիթարյանի խաղով

Bleacherreport.com. «Չելսին» և Ռոման Աբրամովիչը տպավորված են Հենրիխ Մխիթարյանի խաղով

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը տպավորել է «Չելսիին» և նրա սեփականատեր Ռոման Աբրամովիչին: Լոնդոնի ակումբում ի դեմս հայ կիսապաշտպանի փոխարինող են տեսնում Ֆրենկ Լեմպարդին, որը, հավանաբար, իր վերջին խաղաշրջանն է անցկացնում ակումբի կազմում, հայտնում է bleacherreport.com-ը:

Ըստ աղբյուրի, Մխիթարյանի խաղը գրավել է «Չելսիի» գլխավոր «հետախույզ» Փիթ դը Վիսսերի ուշադրությունը, հետաքրքրություն կա նաև «Լիվերպուլի» ու «Միլանի» կողմից: Ինքը ֆուտբոլիստը երեկ ցանկություն է հայտնել խաղալու ուժեղ եվրոպական առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---