Հայաստանի եւ Ուկրաինայի խոսնակները հուշագիր են ստորագրել միջխորհրդարանական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հուշագիր են ստորագրել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության մասին: Գերագույն ռադայի նախագահի մամլո քարտուղար Իգոր Ստորոժուկի տեղեկատվության համաձայն, բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են խորհրդարանների միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն ու խորացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, Վլադիմիր Լիտվինը նշել է, որ «չկան խնդրահարույց հարցեր, որոնք կարող են խանգարել համագործակցության ամրապնդմանն ուկրաինական եւ հայկական խորհրդարանների միջեւ»: Բացի այդ, հանդիպման ընթացքում Լիտվինը եւ Բաղդասարյանը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի եւ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են միջխորհրդարանական կազմակերպություններում համագործակցելու անհրաժեշտության հետ ինչպես խորհրդարանների, այնպես էլ առանձին խորհրդարանական կոմիտեների եւ խմբակցությունների մակարդակով: Միեւնույն ժամանակ, կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերը լիարժեք չեն օգտագործում համագործակցության ներուժը:



Միեւնույն ժամանակ ընդհանուր առմամբ միջխորհրդարանական համագործակցության մակարդակը բարձր է: Բանակցությունների արդյունքում Լիտվինը եւ Բաղդասարյանը ստորագրել են հուշագիր խորհրդարանների միջեւ համագործակցության մասին: Այդ փաստաթուղթը սահմանում է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման ուղղություններն ու մեխանիզմները: Հանդիպումից հետո Վլադիմիր Լիտվինը ասել է, որ ինքը եւ Արթուր Բաղդասարյանը քննարկել են քաղաքական բարեփոխման անցկացումը Ուկրաինայում, որն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից: Ուկրաինայի խոսնակը ավելացրել է, որ այժմ նմանատիպ գործընթացներ են գնում նաեւ Հայաստանում: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ տարբեր ոլորտներում: Նրա խոսքերով, կողմերը որոշել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---