Թուրքիայում Սերգեյ Լավրովը կխոսի Մերձավոր Արևելքի ու Կորեայի թերակղզու մասին

Թուրքիայում Սերգեյ Լավրովը կխոսի Մերձավոր Արևելքի ու Կորեայի թերակղզու մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Թուրքիա այցելության շրջանակներում նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք արդիական երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ապրիլի 17-ին Ստամբուլում տեղի կունենա Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի երրորդ նիստը: «Նախարարները կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում, իրավիճակը Կորեայի թերակղզում: Կշարունակվի երկխոսությունը կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Բալկանների իրավիճակի հետ»,-ասել է Լուկաշևիչը: Զգալի տեղ կզբաղեցնի բանակցություններում նաև առևտրա-տնտեսական հարցերի քննարկումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---