Իսրայելի գլխավոր ռաբբի. Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Նոյեմբերի 22-ին Մեցգերը այցելել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: «Անհնար է առանց արցունքների հիշել այն, ինչ կատարվել է հայերի հետ Թուրքիայում»,-հայտարարել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը մինչ այժմ չի միացել այն երկրների ցանկին, որոնք պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, գլխավոր ռաբբին հայտարարել է.«Ես, որպես հոգեւոր դասի ներկայացուցիչ, ճանաչում եմ ցեղասպանության փաստը, իսկ մնացածը կախված է քաղաքական եւ միջազգային հարաբերություններից»: Հայոց ցեղասպանության թանգարանում հիշատակի մոմ է վառվել, ծաղկեպսակներ են դրվել, իսկ Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը աղոթք է հղել: Նրա խոսքերով, նման արարողություն նա անց է կացնում Իսրայելում ի հիշատակ Հոլոքոսթի զոհերի: Իր հերթին, իսրայելական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Քնեսեթի պատգամավոր Յուրի Շտեռնը համոզվածություն է հայտնել, որ Թուրքիան ինքը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Անձամբ ես ճանաչում եմ այդ պատմական փաստը, եւ համոզված եմ, որ մի կողմ թողնելով քաղաքականությունը, անհրաժեշտ է հաշտվել սեփական պատմության հետ: Այդ պատճառով, Թուրքիան շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը` չի կարելի ժխտել այն, ինչը քո պատմությունն է»,-ընդգծել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---