Ավագանու ՀԱԿ թեկնածու. Այս ընտրություններում վախի մթնոլորտը ավելի շատ է

Ավագանու ՀԱԿ թեկնածու. Այս ընտրություններում վախի մթնոլորտը ավելի շատ է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին հիմնական շեշտադրումները երկուսն են՝ քաղաքական և քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցեր, ասում է ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ կողմնակից է, որ սա գնահատեն որպես քաղաքական ընտրություն` հաշվի առնելով Երևանի դերը ամբողջ հանրապետությունում:

«Համոզված ենք, որ Հայաստանում ինչպիսի ընտություններ էլ լինեն, հաջողության չենք հասնի, եթե կառավարման համակարգը չի փոխվում»,- ասաց նա: Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ իշխանությունն օգտագործում է իր ամբողջ վարչական ռեսուրսը: Ըստ ՀԱԿ թեկնածուի` այս ընտրություններում վախի մթնոլորտը ավելի շատ է, ազդեցությունը քաղաքացիների վրա` անմիջական:

«Մենք պատրաստ ենք և պատրաստ էինք, որ իշխանությունը այս մեթոդներով է գործելու, շատ լավ հասկանում ենք, թե իշխանության համար ինչ է նշանակում Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետի պաշտոնը, հետևաբար՝ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ այս քաղաքական պայքարում հաղթի»,- ասաց նա: Վահագն Խաչատրյանը կարծում է. որ իշխանության հաղթանակի հաջողությունը կախված է ընդդիմադիր ուժերի մասնակցության ձևից և համագործակցությունից:

«Մենք հնարավորություն ունենք չորս ուժերով, նույնիսկ այս կառավարման համակարգի պայմաններում, հաղթել»,- ասաց նա և ընդգծեց, որ ընտրություններին ընդդիմադիր ուժերը պատրասատակամություն ունեն համագործակցել ընտրական ընթացքը վերահսկելու համար: Քննարկումները, նրա խոսքով, ընթանում են ոչ միայն նախընտրական համագործակցության, այլև հետընտրական զարգացումների շուրջ, մասնավորապես՝ կոալիցիա կազմելու և քաղաքապետի պաշտոնը վերցնելու:

Վահագն Խաչատրյանը թվարկեց Երևանում առկա մի շարք խնդիրներ՝ աղբահանություն, տրանսպորտ, կանաչ տարածքներ, ապօրինի շինություններ և այլն: Վահագն Խաչատրյանը նաև անդրադարձավ իր կառավարման տարիների թերություններին, իր հասցեին հնչող մեղադրանքներին և ասաց, որ իր ղեկավարած տարիներին ապօրինի սեփականաշնորհում չի եղել: «Քաղաքն այլ տրամաբանությամբ էր կառուցված, տնտեսությունը այլ ձևով պետք է ղեկավարվեր, բայց այդ տարիներին ստիպված էինք լրիվ այլ ձևով կառավարել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---