Զ.Փոստանջյան. Գործ ենք ունեցել ահաբեկչական գործողությունների հետ, որոնց հետևում կանգնած էր Ս.Սարգսյանը

Զ.Փոստանջյան. Գործ ենք ունեցել ահաբեկչական գործողությունների հետ, որոնց հետևում կանգնած էր Ս.Սարգսյանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն արձագանքում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի նախօրեին արած այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից շատ բան չի հասկանում: «Ցավում եմ, որ այնպիսի փորձառու քաղաքական գործիչ, ինչպիսին Աղվան Վարդանյանն է, չի ընդունել և չի հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի պատճառը ապրիլի 9-ի բողոքի գործողությունների ժամանակ»,- այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Ըստ «Ժառանգության» պատգամավորի` երբ գործ ունես ահաբեկիչների հետ, պետք է պատրաստ լինես իրադարձությունների ցանկացած զարգացման: Եվ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն արել է ամեն ինչ, որպեսզի խուսափի արյունահեղությունից: «Մենք գործ ենք ունեցել ահաբեկչական գործողությունների հետ, որոնց հետևում կանգնած էր Սերժ Սարգսյանը, և մենք չպետք է տրվեինք ահաբեկչական բնույթի սադրանքներին: Ցավում եմ, որ նման փորձառու քաղաքական գորիչները չեն գիտակցում դա: Ես կարող եմ առանձին զրուցել նրանց հետ և բացատրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը երեկ ասուլիսի ժամանակ ասել էր, որ իրենց համար անհասկանալի է մնացել Րաֆֆի Հովհաննիսյանի` ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելը, Հիսուս Քրիստոսի հիշատակը հարգելը, մեկ օրով Մոսկվա մեկնելը և այնտեղից «հայ ժողովրդի հաղթանակը» բերելը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---