Փոստանջյանը հարգում է Տեր-Պետրոսյանի` տարիքի և ակտիվ քաղաքականության մասին հայտարարությունը

Փոստանջյանը հարգում է Տեր-Պետրոսյանի` տարիքի և ակտիվ քաղաքականության մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հարգում է ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ինքն այլևս այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ՀԱԿ հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին` ուղղված իրենց շարժմանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիաներին:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` բացի Արցախյան պատերազմում տարած հաղթանակից, վերջին քսան տարիները եղել են ձախողման տարիներ. «Մենք ունեցել ենք 1 ու կես միլիոն քաղաքացիների արտագաղթ: Եվ այդ բուրգը հիմնադրել են Հայաստանի երեք նախագահները»: Ժառանգության» ներկայացուցիչը նկատեց, որ հետընտրական գործընթացները հասել են մի հանգրվանի, որտեղ ունենք հաղթական քաղաքացիներ, որոնք գիտակցում են իրենց պատկանելությունը սպասվող պայքարի բոլոր գործընթացներում: Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով քննադատություններին, թե ինչու ՀԱԿ-ը չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը մոդայիկ մի հարցադրում է առաջ քաշել՝ միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաև, որ իրենք քաղաքական ուժ են և միանում են, աջակցում են միայն քաղաքական գործընթացներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---