Յոզեֆ Բլատեր. Ահաբեկչությունը Բոստոնում հարձակում էր սպորտի վրա

Յոզեֆ Բլատեր. Ահաբեկչությունը Բոստոնում հարձակում էր սպորտի վրա

PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողությունը Բոստոնի միջազգային մարաթոնի ժամանակ հարձակում էր անմիջապես սպորտի վրա, հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը:

Երկու պայթյուն են որոտացել ապրիլի 15-ին Բոստոնում միջազգային մարաթոնի ժամանակ: Վերջին տվյալնելով, տուժածների քանակը հասել է 183-ի, որոնցից 23-ի վիճակը ծանր է:

«Այն, ինչ կատարվեց Բոստոնում, դրամա է, ողբերգություն: Դա հարձակում էր սպորտի դեմ, դա անհավանական բռնություն էր»,-ասել է Բլատերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---