Հայաստանն ու Բելառուսը կակտիվացնեն առևտրատնտեսական կապերը և միջխորհրդարանական համագործակցությունը

Հայաստանն ու Բելառուսը կակտիվացնեն առևտրատնտեսական կապերը և միջխորհրդարանական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Երևանում կայացել են Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միջև հերթական խորհրդատվությունները` արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ալեքսանդր Միխնևիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Միխնևիչը խորհրդատվությունների ժամանակ քննարկեցին միջազգային կառույցների շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---