Գագիկ Ծառուկյանը ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

Գագիկ Ծառուկյանը ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են միության գործունեության ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:

Մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները Ծառուկյանին առաջարկել են դառնալ ՀՄԸՄ խաղերի պատվավոր նախագահ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ անելու առավելագույնը ՀՄԸՄ 10-րդ հոբելյանական մարզախաղերը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---