Այլընտրանքային ծառայության պրակտիկայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են եղել

Այլընտրանքային ծառայության պրակտիկայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի են ունեցել «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծերի վերաբերյալ հնչել են ԱԺ պատգամավորների տարբեր տեսակետներ ու մտահոգություններ, և հանձնաժողովը նպատակահարմար է գտել այդ թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---