Հերթական խոսակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Հիմա նրան «Լիվերպուլ» են ուղարկում

Հերթական խոսակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Հիմա նրան «Լիվերպուլ» են ուղարկում

PanARMENIAN.Net - «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում, պնդում է Calciomercato-ն:

Նշվում է, որ «կարմիրները» քննարկում են նրա թեկնածությունը որպես Լուիս Սուարեսին փոխարինող: Մխիթարյանի տրանսֆերի գումարը, որը պայմանագիր է կնքել Եվրոպայի ամենահայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ, կարող է կազմել 40 մլն ֆունտ ստերլինգ:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցել է 35 խաղի, 24 գոլ է խփել և 9 արդյունավետ փոխանցում կատարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---