ՀԱԿ-ը Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով դիմել է դատախազություն

ՀԱԿ-ը Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով դիմել է դատախազություն

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրես կուսակցութունը նամակ է կազմել և Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով դիմել դատախազություն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ-ում չեն կարծում, թե դատախազությունը մինչև ընտրություններ կարձագանքի, բայց ուզում են լինել թափանցիկ ժողովրդի հետ։

«Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք մի թալանչիի հետ, ով վերջին տարիներին զբաղված էր մարդկանց թալանելով։ Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որևէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում»,- ասաց Լևոն Զուրաբյանը և տեեկացրեց, որ իրենք հիմնվել են Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության վրա:

Ըստ Լևոն Զուրաբյանի` դատելով հայտարարագրից` Տարոն Մարգարյանի ունեցվածքը միլիոններով աճել է թաղապետ աշխատելու տարիներին, իսկ ներկայացված հայտարարագրերում չի նշվում այն աղբյուրը, որով ավելացել են իր եկամուտները, նա ոչ ժառանագություն է ստացել, ոչ կողմնակի եկամուտ ունի, ոչ էլ ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած եկամուտ։ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց Տարոն Մարգարյանի տարբեր տարիներին ԿԸՀ ներկայացված հայտարարագրերը. «2005թ նա հայտարարագրել է 7 մլն դրամ, 2007թ հայտարարագրել է 64 միլիոն դրամ, 50 հազար դոլար և ոսկյա իրերի նվիրատվություններից 80 միլիոն դրամ եկամուտ, իսկ 2013թ՝ 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո, տասնյակ բնակարաններ, մեքենաներ, բաժնետոմսեր և այլն։ Այդ բոլոր տարիներին Տարոն Մարգարյանն աշխատել է որպես պաշտոնատար անձ, որևէ օրինական աղբյուր, որով կարող էր ունենալ և հայտարարագրել նման ունեցվածք, գոյություն չունի, այստեղից հետևում է, որ այս ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով, այլընտրանք չի կարող լինել, ոչ միայն ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, թաքցվել է այդ գույքի ձեռքբերման աղբյուրը»:

ՀԱԿ փոխնախագահը նկատեց, որ այժմ քայլը ՀՀԿ-ինն ու Տարոն Մարգարյանինն է, նրանք պետք է պատասխան տան բարձրացված հարցերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---