«Բարև Երևան»-ը ԿԸՀ-ից պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

«Բարև Երևան»-ը ԿԸՀ-ից պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, ժամը 17.00-ին կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շատբից էլ հայտնում են, որ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին և 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիակնության, մարզպետարանների և այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:

Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մասշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարև Երևան»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին»,- ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---