Դատախազությունը ստացել է Տարոն Մարգարյանի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի հաղորդումը

Դատախազությունը ստացել է Տարոն Մարգարյանի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի հաղորդումը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ «Հանցագործություն կատարելու մասին» հաղորդումը: Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով դիմել են դատախազություն:

«Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք մի թալանչիի հետ, ով վերջին տարիներին զբաղված էր մարդկանց թալանելով։ Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որևէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում»,- ասել է Լևոն Զուրաբյանը և տեղեկացրել, որ իրենք հիմնվել են Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության վրա:

Լևոն Զուրաբյանը նաև նկատել էր, որ իրենք չեն կարծում, թե դատախազությունը մինչև ընտրություններ կարձագանքի, բայց ուզում են լինել թափանցիկ ժողովրդի հետ։

Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հաղորդմանը արձագանքելու ժամկետներ չնշեց, պատճառաբանելով, որ այն դեռ պետք է քննարկվի. «Դեռ պետք է ուսումնասիրվենք, քննարկման արդյունքերը լրացուցիչ կհայտնենք»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---