Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուր. Արոնյանն առայժմ կիսում է 1-2 տեղերը

Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուր. Արոնյանն առայժմ  կիսում է 1-2 տեղերը

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտտակ խաղաքարերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Արոնյանը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ արդեն 42-րդ քայլում:

Արոնյանը 5,5 միավորով 1-2 տեղերն է կիսում Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Գելֆանդը ոչ ոքի է խաղացել Վիշի Անանդի հետ: Ոչ ոքի է ավարտվել նաև Սվիդլեր-Ֆրեսինե պարտիան:

Մյուս պարտիաները շարունակվում են: Տեղերի վերջնական դասավորությունը կորոշվի ավելի ուշ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---