Թոդ Դուբոեֆ. Ես անհամբեր սպասում եմ Վիկ Դարչինյանի մենամարտին

Թոդ Դուբոեֆ. Ես անհամբեր սպասում եմ Վիկ Դարչինյանի մենամարտին

PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանը, որը վերջերս է պայմանագիր կնքել փրոմոութերական Top Rank ընկերության հետ, ռինգ դուրս կգա մայիսի 11-ին Խավիեր Գալլոյի դեմ:

«Ես անհամբեր սպասում եմ Վիկի մենամարտին, նա գրավիչ բռնցքամարտ է ցույց տալիս և շատ ակտիվ է գործում ռինգում»,-խոստովանել է Top Rank-ի նախագահ Թոդ Դուբոեֆը:

Top Rank-ի փոխնախագահ Կառլ Մորետտին իր հերթին ասել է, որ Դարչինյանը հայտնի բռնցքամարտիկ է, որի հաղթանակները միշտ տպավորիչ են. «Նա կարող է մենամարտել տարբեր քաշային կարգերում, շատ լավ է ուսումնասիրում մրցակցին և ռինգում օգտագործում է նրա թույլ կողմերը»:

Դարչինյան-Գալլո մենամարտը կանցնի Լարեդո քաղաքի Uni-Trade Stadium-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---