Միրչա Լուչեսկու. «Յուվենթուսը» 30 մլն դոլլար չի վճարի Մխիթարյանի համար, թեև հետաքրքրված է նրանով

Միրչա Լուչեսկու. «Յուվենթուսը» 30 մլն դոլլար չի վճարի Մխիթարյանի համար, թեև հետաքրքրված է նրանով

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական tuttojuve.com-ին տված հարցազրույցում ասել է, որ տեղյակ է, որ «Յուվենթուսը» հետաքրքրված է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

«Սակայն, չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ձեռք բերել Մխիթարյանին: Նրա տրանսֆերը պետք է կազմի 30 մլն դոլլար, չեմ կարծում, թե «ծեր սենյորան» այդքան կվճարի: Մխիթարյանը բացառիկ խաղացող է, մենք նրան չենք վաճառի»,-ասել է ռումինացի մասնագետը:

Ըստ Լուչեսկուի, հայ ֆուտբոլիստը գործում է որպես հարձակվող, շատ կարևոր է թիմի համար և միշտ օգնում է թիմակիցներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---