Հայաստանը եւ Բուլղարիան հուշագիր են ստորագրել եվրա-ատլանտյան կառույցներում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Շարունակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այցը եվրոպական կառույցներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, Բուլղարիայի դեսպանությունում Վ.Օսկանյանն ու Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Իվայլո Կալֆինը ստորագրեցին Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում եւ Եվրա-ատլանտյան կառույցներում համագործակցության մասին Հուշագիր: Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակել ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում եւ ամրապնդել կազմակերպության դերը, որպես հակամարտությունների կարգավորման միջոցի, ԵԱՀԿ տարածաշրջանում, ներառյալ Հարավային Կովկասը: Կողմերը պարտավորվում են նաեւ խթանել փոխադարձ համագործակցությունը Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում` ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ գործընկերության հաջող զարգացմանը, եւ աջակցել Հայաստանի Հանրապետության ձգտմանը` զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Հուշագրով նախատեսվում է նաեւ համագործակցություն ծավալվել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հնարավորությունների լիարժեք օգտագործմանն ուղղված գործողությունները զարգացնելու նպատակով: Նույն օրը երեկոյան Բրյուսելում Վարդան Օսկանյանը մասնակցեց ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կազմակերպել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---