Բ. Իվանիշվիլիի մամուլի ծառայություն. Վրաստանի վարչապետը Սոչիի օլիմպիադայի բացմանը մասնակցելու մասին հայտարարություն չի արել 3 մայիսի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկություն չունի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տարածած հաղորդագրություն մասին, որում նշում է, թե Բիձինա Իվանիշվիլին ներկա Է լինելու Սոչիի Օլիմպիադայի բացման արարողությանը: Այս մասին գրում է apsny.ge-ն: «Այդ մասին մեզ ոչինչ հայտնի չԷ: Նման հայտարարություն վարչապետը ոչ մի տեղ չի արել»,-նշել են վարչապետի մամուլի ծառայությունում: Ռուսական գործակալությունը մեջբերել Էր Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովի խոսքը, ով ասել Էր, որ, «նախնական տվյալներով՝ Վրաստանի վարչապետը կարող Է այցելել Խաղերի բացման արարողությանը»: Խալեբովը չԷր բացառել նաև, որ Բիձինա Իվանիշվիլին ներկա կլինի Սոչիի Օլիմպիադայի փակման արարողությանը ևս: Ինչպես արդեն հաղորդվել Է, Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն երեկ է որոշում կայացրել Սոչի ձմեռային Օլիմպիադային երկրի մասնակցության մասին: Այդ որոշումն «ընդունվել Է Օլիմպիական խարտիայի հիման վրա, ելակետ ընդունելով միջազգային օլիմպիական շարժման միասնությունը եւ վրացական սպորտի շահերը»,- Վրաստանի ԱՕԿ-ի նստաշրջանում հայտարարել Է Լերի Խաբելովը: Որոշումը կայացվել է միաձայն` առանց բացառության բոլոր ֆեդերացիաների ղեկավարները կողմ են եղել , Սոչիի Օլիմպիադային Վրաստանի մասնակցությանը` նշելով, որ Օլիմպիական խաղերի «բոյկոտը արդարացված չԷր լինի ո՛չ մարզական, ո՛չ Էլ քաղաքական առումով»: ԱՕԿ-ի նիստին նախորդել էին Վրաստանի փոխվարչապետի, սպորտի հարցերով նախարարի և մի քանի օր առաջ էլ ԱԳ նախարարի հայտարարություններն այն մասին, որ «Վրաստանն անպայման Սոչիի օլիմպիադայի մասին որոշում կկայացնի»: Վրացական լարտվամիջոցը եզրակացնում է, որ ԱՕԿ-ի որոշում կարելի է համարել Բ.Իվանիշվիլիի գլխավորությամբ Վրսատանի գործող իշխանության ցանկությունների փաստաթղթային ձևակերպումը: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |