Քվեարկեց Տիգրան Սարգսյանը. Իմ ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է

Քվեարկեց Տիգրան Սարգսյանը. Իմ ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի 10/21 ընտրատեղամասում էր քվեարկելու եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կնոջ, դստեր և թոռնուհու հետ: Կառավարության ղեկավարի խոսքով, իր ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է: «Ընտրություններն էլ տոնական տրամադրության համար լավ հիմք են ստեղծում, որովհետև արդար, թափանցիկ ընտրությունները ստեղծելու են այն հիմքերը, որ մեր քաղաքը կայուն կերպով զարգանա»,- ասաց վարչապետն ու տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին հետևելու է իր աշխատավայրում և ՀՀԿ-ի ընտրական շտաբում:

Նա հերքեց լուրերը, թե Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում: «Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են: Եվ իրավապահ մարմինները, և լրագորղներն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Մեր բոլոր աշխատակիցները նույնպես ունեն տեսախցիկներ, և բոլոր դեպքերն անպայման տեսագրվելու են ու հանրությունը նույնպես հնարավորություն է ունենալու ծանոթանալ, արդյոք այդ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ»,- քվեարկելուց հետո ասաց վարչապետն ու ավելացրեց, որ արձանագրված ցանկացած օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---