Այս անգամ քաղաքացիներին տրամադրվել է անձը ժամանակավորապես հաստատող 140 փաստաթուղթ

Այս անգամ քաղաքացիներին տրամադրվել է անձը  ժամանակավորապես հաստատող 140  փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին տրամադրվել էանձը ժամանակավորապես հաստատող 140 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 6 տեղեկանք: Անձնագրային ծառայությունների դեմ դատական հայցեր չեն ներկայացվել:

2012 թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել էր անձը ժամանակավորապես հաստատող 1407 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք: Դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 9 ընտրող:

2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել էր անձը ժամանակավորապես հաստատող 606 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 13 ընտրող:

Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---