Կառավարության նոր կազմը

Կառավարության նոր կազմը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նշանակել է կառավարության նոր անդամներին:

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար:

Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար,

Սամվել Թադևոսյանը` ՀՀ քաղաքաշինության նախարար,

Հրանուշ Հակոբյանը` ՀՀ սփյուռքի նախարար,

Յուրի Վարդանյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար,

Հասմիկ Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարար,

Արմեն Աշոտյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար,

Արմեն Մովսիսյանը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար,

Արամ Հարությունյանը` ՀՀ բնապահպանության նախարար,

Գագիկ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար,

Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,

Դավիթ Սարգսյանը` ՀՀ ֆինանսների նախարար,

Վահրամ Ավանեսյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար,

Սերգո Կարապետյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարար,

Հրայր Թովմասյանը` ՀՀ արդարադատության նախարար,

Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար,

Արտեմ Ասատրյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակել էր Սեյրան Օհանյանին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում` Էդվարդ Նալբանդյանին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---