Ր. Հովհաննիսյանը մեկնում է ԱՄՆ. Մեկ ամիս անց ազգային պայքար ենք սկսում

Ր. Հովհաննիսյանը մեկնում է ԱՄՆ. Մեկ ամիս անց ազգային պայքար ենք սկսում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հոհաննիսյանն ու նրա համակիրները սկսել են ձևավորել համազգային ճակատով «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հրավիրած բաց քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց, որ իրենք շարժումով քաղաքացիական մերժում են տալու «ապօրինի իշխանություններին»։

Ժողովուրդն արդեն արթնացել է, եթե միավորվեն, մեր դեմ խաղ չի լինելու: Ժայթքելու է հայ ժողովրդի պահանջը, Աստված տա առանց զոհի, բայց ժայթքելու է: Իշխանության՝ զավթած աթոռներին նստելու ժամանակին քիչ է մնացել։ Տղամարդկություն չունեն ժողովրդի ձայնը, հաղթանակը արձանագրելու, ուզում են մի քանի ամիս էլ անուշ անեն»,- ասաց նա։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նկատեց, որ ընդդիմադիր ուժերին կոչ է արել համախմբվել մեկ պայքարի շուրջ՝ քաղաքացու ազատության, պետության իշխանության՝ անկախ նրանից, թե մարտավարական ինչ տարբեր կողմնորոշումներ կան: «Կյանքը ցույց տվեց, և այս ողջ ընթացքում ամեն բան լուսավորվեց, տեսանք, թե ով էր նեղ անձնական, կուսակցական շահերով առաջնորդվում՝ լիդերային ինչ-որ թռիչք կատարելու համար, և ով ժողովրդի կողքին էր կանգնած առանց պայմանի: Անջատողականություն՝ ուստի մահ, անջատողականություն՝ ուստի արտագաղթ»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ պայքարը տևական է. «Ոչինչ չի մնում, քան մեկ ամիս անց սկսել ազգային պայքար, նոր շունչ, մարմին տալ և ստեղծել հանրային շահի ինստիտուցիոնալ կառույցներ»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց,որ պատրաստվում է մեկնել ԱՄՆ, կվերադառնա ամսվա վերջին, որպեսզի այս ամռանը իրական քայլերի գնան։ «Ուժ են ուզում, ուժ կստանան»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը և հույս հայտնեց, որ պայքարի նոր փուլում հաղթանակ կարձանագրեն առանց զոհերի։

Ավելացնենք, որ քննարկմանը ներկա էր նաև նախագահի մեկ այլ նախկին թկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նկատեց, որ նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն. «Առանց հեղափոխության որևէ առաջընթաց չի լինի: Մենք արեցինք, ամենը, որ ընտրական փուլում իշխանությունը հնարավորություն ունենա քաղաքական կոմպորմիսների փուլում ձևավորել նոր իշխանական համակարգ: Դա տեղի չունեցավ, և այսօր մեզ մնացել է մեկ ճանապարհ` հեղափոխություն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---