ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի հերթական նիստը կկայանա մարտի 15-ին

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին Փարիզում հաստատվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի զեկույցը: Այդ մասին հայտարարել է ենթակոմիտեի անդամ, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Նրա խոսքերով, լորդի ներկայացրած զեկույցը հաստատվել է ենթակոմիտեի նիստում քննարկումների արդյունքում: «Հայկական կողմը ցանկանում էր հանել քննարկումից «ինքնավարության մոդելներ» արտահայտությունը»: Այդ առիթով ծավալվեց լուրջ բանավեճ եւ ենթակոմիտեն չընդունեց հայկական կողմի այդ առաջարկը: Եվ ընդհանուր առմամբ Ռասել Ջոնսթոնի ներկայացրած զեկույցն ընդունվեց»,-հաղորդել է Ա.Մոլազադեն: Նա նշել է, որ զեկույցը կլսվի հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, իսկ ենթակոմիտեի հերթական նիստը նախանշված է մարտի 15-ին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---