AIBA-ի նախագահը կմասնակցի ՄՕԿ-ի ղեկավարի ընտրություններին

AIBA-ի նախագահը կմասնակցի ՄՕԿ-ի ղեկավարի ընտրություններին

PanARMENIAN.Net - Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ Կու Վուն պաշտոնապես հաստատել է, որ որպես թեկնածու մասնակցելու է ՄՕԿ ղեկավարի ընտրություններին:

ՄՕԿ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ. սեպտեմբերին Բուենոս Այրեսում: Չինգ Կու Վուն դարձել է ՄՕԿ ղեկավարի չորրորդ պաշտոնական հավակնորդը: Ավելի վաղ առաջդրվելու իրենց մտադրության մասին հայտարարել են ՄՕԿ փոխնախագահներ Թոմաս Բախն ու Նգ Սեր Միանգը, ինչպես նաև Ռիչարդ Քերիոնը, որը գլխավորում է ՄՕԿ ֆինանսական հանձնաժողովը, հայտնում է «Ռ-սպորտը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---