Հաստատվել է թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում հաստատել է թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ծրագիրը մշակվել է Համաշխարհային Բանկի միջազգային փորձագետների առաջարկությամբ, լրամշակվել գերատեսչական աշխատանքային խմբի կողմից` հաշվի առնելով միջազգային պահանջները: Որոշվել է ազգային ծրագրի իրականացման ընդհանուր համակարգումը վերապահել ՀՀ կառավարությանը: Գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանը կից Հանրապետական հակահամաճարակային եւ հակաէպիզոտիկ հանձնաժողովին ելնելով օպերատիվ իրավիճակից` փոփոխություններ եւ լրացումներ կատարել ազգային ծրագրում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---