ԵԽԽՎ նախագահը կոչ արեց ակտիվացնել ԼՂ հակամարտության շուրջ երկխոսությունը

ԵԽԽՎ նախագահը կոչ արեց ակտիվացնել ԼՂ հակամարտության շուրջ երկխոսությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր է կատարում տարածաշրջանում: Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Նա նշեց, որ մինչ Հայաստան ժամանելը եղել է նաև Վրաստանում և Ադրբեջանում: «Այս երեք երկրները մեր աջակցության կարիքն ունեն, մենք էլ ձեր քաղաքական աջակցության կարիքն ունենք: Այս երկրները զգալի առաջընթաց են ապրել, սակայան դեռ շատ անելիքներ կան, մենք որևէ մեկին չենք ցանկանում լավ կամ վատ անվանել: Մենք պետք է ամենուր ժողովրդավարություն հաստատենք, որտեղ կգերակայեն մարդկանց իրավունքները»,- ասաց ԵԽԽՎ նախագահը և կարևորեց նաև սառեցված հակամարտություննների լուծման հարցը:

Նա նկատեց, որ Հայաստանը, ստանձնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, մեծ հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Մենք կոչ ենք անում ակտիվացնել երկխոսությունը: Պետք է հասնենք քաղաքական հաշտության, հուսով ենք` բաց չենք թողնի բացառիկ հնարավորւթյունը, որ ունենք այժմ: Մենք ձեզանից մեծ ակնկալիքներ ունենք»,- ասաց Ժան-Կլոդ Մինյոնը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 16-ին վեց ամսով ստանձնց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը: Մեր երկիրը վեց ամիս անց նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---