ԵԽԽՎ ՄՀ և Բյուրոյի նիստերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել

ԵԽԽՎ ՄՀ և Բյուրոյի նիստերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել:

«ԵԽԽՎ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա ընթացող բանակցություններին, որոնք նոր հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում իրենց նախագահության շանսից ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կարգավորման առաջընթացի և ինտենսիվացման համար: Դա պետք է լինի գերակայություն Հայաստանի նախագահության, ապա Ադրբեջանի նախագահության փուլերում:

ԵԽԽՎ-ն խորհրդարանական դիվանագիտության միջոցով պատրաստ է անել ամեն ինչ իր լիազորությունների շրջանակում երկխոսության թեթևացման և երկու երկրների խորհրդարանների միջև վստահության մթնոլորտի ստեղծման համար»,- ասված հռչակագրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---