Եվրանեսթի պլենար նիստը 2014-ին Հայաստանում կանցկացվի

Եվրանեսթի պլենար նիստը 2014-ին Հայաստանում կանցկացվի

PanARMENIAN.Net - 2014 թվականին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի տարեկան պլենար նիստն անցկացվելու է Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա նշեց, որ դեռ 2011-ին Հայաստանն առաջարկում էր, որ Եվրանեսթը գա մեր երկիր, դրա մասին պաշտոնական գրություն էին ուղարկել, բայց 2012-ին Եվրանեսթի պլենար նիստը որոշվեց անցկացնել Բաքվում: 2012-ին Հայաստանում տեղի ունեցավ հանձնաժողոներից մեկի նիստը, իսկ այս տարի ՀՀ Ազգային ժողովի նախագահը նամակ է հղել Եվրապառլամենտի նախագահին, իսկ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը աշխատել է բոլոր պատվիրակութունների հետ, որպեսզի բոլորի մոտ միասնական մոտեցում ձևավորվի, որ Եվրանեսթի պլենար նիստը անցկացվի Հայաստնում:

«Դա շատ լավ հնարավորոթյուն է եվրոպական մերձեցման քաղաքականությունից, ՀՀ արտաքին և ներքին քաղաքական իրավիճակների մասին խոսելու, խաղաղությունը և հրադադարի պահպանումը կարևորելու, քանի որ եկող տարի նաև լրանում է հրադադարի քսան տարին: Նաև կարևոր է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախորդող տարին է, և որքան շատ մենք միջազգային հարթակներում բարձրացնենք խնդիրը, կկարողնանք միջազգային հանրության քաղաքական ներկայացուցիչներին ներկայացնել մեր երկիրի մոտեցումները, քայլերը, նախաձեռնությունները, խնդիրները և ընդգծել միջազգային հանրութան աջակցութան անհրաժեշտությունը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ ցանկացած միջազգային ձևաչափ ու միջոցառում հյուրընկալող երկրի համար առավելություններ է տաիս, երկրը միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկվում է որպես կարևոր գործընկեր, որի մասնակցությունը միջազգային անցուդարձին էական նշանակություն ունի: «Մեր ունեցած հաջողությունը ամբողջ պատվիրակութան երկար աշխատանքի արդյունք է, կարևոր է այս հարցում նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության աջակցությունը մեզ»,- ասաց նա:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ Եվրանեսթը բավական ակտիվ և աշխույժ ձևաչափ է, որը թույլ է տալիս սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային և իրավական տարբեր խնդիրներ դիտարկել եվրոպական մերձեցման տեսանկյունից: «Մենք չենք գտնում, որ այն տարբեր կոնֆլիկների քննարկման հարթակ է: Երբ դեռ այն ձևավորված չէր և ես ու Վահան Հովհաննիսյանն աշխատում էինք նախագծի, փաստաթղթերի վրա, մենք պնդում էինք, որ անպայման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսի սկզբունքով, իսկ մի շարք որոշումնր նաև 2/3-ի, ոչ թե մեծամասնության սկզբունքով: Դա հնարավորություն տվեց ապահովագրել մեր դիրքերը, որպեսզի ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը չկարողանա տարբեր զեկույցներում հակահայ քարոզչություն և հայտարարութուններ անցկացնել»,- պատմեց պատգամավորը:

Հայաստանը 2009 թվականից Ալևելյան գործընկրության հիմնադիր անդամներից մեկն է, իսկ Եվրանեսթը Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափն է: Եվրանեսթը բաղկացած է 120 պատգամավորներից՝ 60-ը Եվրապառլամենտի պատգամավորներն են, 60-ը՝ Արևելյան գործընկերության վեց անդամ երկրների պատգամավորական պատվիրակություննրն են: Եվրանեսթում գործում է չորս հանձնաժողով և երկու մշտական աշխատանքային խումբ: Այն Արևելյան գործընկերության անդամ երկրների եվրոպական մերձեցման, տարբեր խորհրդակցությունների, եզրակացությունների, մեկնաբանությունների, քաղաքական զեկույցների հարթակ է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---