Եվրանեսթում Ադրբեջանի անակնկալը. ՀՀ պատվիրակությունը կարողացել է օրակարգից հանել հակահայկական զեկույցը

Եվրանեսթում Ադրբեջանի անակնկալը. ՀՀ պատվիրակությունը կարողացել է օրակարգից հանել հակահայկական զեկույցը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-29-ին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երրորդ նիստի ժամանակ հայկական պատվիրակությանը «անակնկալ է մատուցվել» և Ադրբեջանը օրակարգ է մտցրել Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման և դրանով Ադրբեջանի բնապահպանությանը սպառնացող վտանգի մասին զեկույցի նախագիծը, որտեղ, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքով, օգտագործված էր Ադրբեջանին բնորոշ բառաֆոնդը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ հարցի օրակարգ մտելուն և քննարկմանը, քանի որ Ադրբեջանն այս հարթակը ևս փորձում է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար:

«Մենք հասանք նրան, որ այդ հարցը դուրս բերվեց օրակարգից»,-ասաց Արտակ Զաքարյանը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ ձեռք են բերվել պայամանավորվածություններ, համաձայն որոնց ադրբեջանական, վրացական կողմը և երկու եվրապատգամավորներ հետ են վերցրել իրենց առաջարկությունները, որոնք հայկական կողմի համար եղել են անընդունելի:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ընդգծեց, որ Ադրբեջանը ցանկացած հանգամանք փորձում է օգտագործել իր երկրի քաղաքական շահը առաջ տանելու համար. «Ադրբեջանը փորձում էր հումանիտար, կրթական հարցերում ևս իր քաղաքական շեշտադրումներն անել»: Պատգամավորը շեշտեց, որ ազգային շահի հետապնդման հարցերում հայկական պատվիրակությունը միասնական է, բայց եղել են հարցեր, որտեղ պատվիրակության անդամները քվեարկել են` ելնելով իրենց քաղաքական ուժի գաղափարներից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---