Բորիս Վասիլյան. Հայաստանյան Գրան Պրին շատ կարևոր էր հայ նետաձիգների համար

Բորիս Վասիլյան. Հայաստանյան Գրան Պրին շատ կարևոր էր հայ նետաձիգների համար

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվել է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը, որին մասնակցել են 11 երկրների մարզիկներ: Հայ նետաձիգներից եզրափակիչ են կարողացել անցնել 15-ը, սակայն նրանց չի հաջողվել նվաճել մեդալներ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է, որ ընդհանուր առմամաբ իր սաների ելույթը գնահատում է բավարար:

«Մեր մարզիկները կարող էին ավելի լավ մասնակցել: Վասիլ Շահնազարյանին հաջողվեց լրացվել միջազգայի սպորտի վարպետի նորմա, մեդալի համար էլ նա կարող էր պայքարել, սակայն չստացվեց: Թիմային պայքարում էլ մենք մոտ էինք հաջողությանը, բայց փորձի պակասն իր խոսքն ասաց»,- նշեց մարզիչը:

Նրա խոսքով, երիտասարդ նետաձիգների համար շատ կարևոր է, որ Հայաստանում կազմակերպվել է նման մեծ միջազգային մրցաշար, քանի որ նրանք հնարավորություն են ստացել փորձել իրենց ուժերը. «Հավաքականի կազմում միջազգային մրցաշարերի են մեկնում հիմնականում 3-4 մարզիկներ, հետևաբար մեր մյուս մարզիկների համար այս մրցաշարը շատ կարևոր էր, նրանք մինչև 250 միավորով լավացրել են իրենց ցուցանիշները»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---