Լրագրողների հարցման արդյունքներով, Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստն է

Լրագրողների հարցման արդյունքներով, Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստն է

PanARMENIAN.Net - Անցկացված հարցման արդյունքներով, որին մասնակցել են ավելի քան 100 ուկրանացի լրագրողներ, հաղթել է Դոնեցկի «Շախտյորի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է «Սպորտ-արենան»:

Հայ ֆուտբոլիստը հավաքել է 215 միավոր և զգալիորեն առաջ անցել իր մոտակա մրցակիցներից` իր թիմակից Ֆերնանդինյոյից և Կլեյտոն Շավիերից, որը հանդես է գալիս «Մետալիստում»:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը գերազանցել է Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը` 29 խաղերում դառնալով 25 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---