Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գրավում է 89-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գրավում է 89-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է այս ամսվա վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է մեկ հորիզոնականով և 408 միավորով զբաղեցնում է 89-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 8-րդ հորիզոնականում է 1097 միավորով, Դանիան` է 20-րդ 890 միավորով, Չեխիան 24-րդն է 853 միավորով, Բուլղարիան 46-րդ տեղում է 628 միավորով, իսկ Մալթան 156- րդն է 148 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1614 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1416 միավորով, եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին 1287 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---