Գրիգորի Կարասին. Երթուղիների քանակը Ռուսաստանից Վրաստան կարող է ավելանալ

Գրիգորի Կարասին. Երթուղիների քանակը Ռուսաստանից Վրաստան կարող է ավելանալ

PanARMENIAN.Net - Երթուղիների քանակը Ռուսաստանից Վրաստան կարող է ավելանալ, սակայն ներկայումս Վերին Լարսի անցակետը բավարար է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պետքարտուղար, փոխնախարար Գրիգորի Կարասինը հունիսի 5-ին Պրահայում Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման ավարտին, որը ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչն է:

«Երթուղիների քանակը Ռուսաստանից Վրաստան կարող է ավելանալ: Հեռանկարում կարելի է մտածել նաև այլ երթուղիների մասին, այդ թվում նաև «Կովկաս» նավահանգստով, ռուս-ադրբեջանական սահմանով: Սակայն դա ապագայում»,-ասել է Կարասինը: Կարասինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերույթունները Թբիլիսիի հետ, բայց ամեն ինչ կախված է վրացական կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---