«Մեծ Եվրոպա». 6-րդ տուրում Պետրոսյանն ու Մելքումյանը ոչ ոքի են խաղացել իրար հետ

«Մեծ Եվրոպա». 6-րդ տուրում Պետրոսյանն ու Մելքումյանը ոչ ոքի են խաղացել իրար հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը «Մեծ Եվրոպա» շախմատային մրցաշարում, որը տեղի է ունենում բուլղարական Ալբենա քաղաքում, շարունակում են կիսել 1-3 տեղերը:

7-րդ տուրում նրանք հանդիպել են միմյանց և խաղացել ոչ ոքի: 7 հնարավորից հայ գրոսմայստերները վաստակել են 6-ական միավոր: Այդքան միավոր ունի նաև Վլադիսլավ Նեվեդնիչնինը:

Ավետիք Գրիգորյանն էլ միավորները կիսել է Խարիսմա Սուկանդարի հետ և 5 միավորով 14-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---