Արագ շախմատի ԱԱ-ում Վլադիմիր Հակոբյանը բարձրացել է 5-րդ տեղը

Արագ շախմատի ԱԱ-ում Վլադիմիր Հակոբյանը բարձրացել է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս 58 ներկայացուցիչներ:

Մրցաշարի երկրորդ օրը գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը լավացրել է իր դիրքերը և 6,5 միավորով բարձրացել 5-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաև Սերգեյ Մովսիսյանը, որը 9-րդ տեղում է: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրել Սարգսյանն ու Աշոտ Նադանյանը 4,5 և 2,5 միավորներով 37 և 57-րդ տեղերում են:

Ամեն պարտիայի համար տրվում է 15 րոպե ժամանակ, գումարած 10 վայրկյան ամեն մի քայլի համար: Առաջնության հաղթող կդառնա ամենաշատ միավոր վաստակած շախմատիստը, իսկ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն լրացուցիչ ցուցանիշները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---