Վահե Էնֆիաջյան. Ժամանակն է դիվանագիտական հաղթանակներ կերտել11 հունիսի 2013 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայցով դիմել է միջազգային դատարան՝ այսպես կոչված ադրբեջանական օկուպացված տարածքների դիմաց հայկական կողմից փոխհատուցում ստանալու համար: Այս մասին ասվում է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարության մեջ: Նա մասնավորապես նշում է. Տեղեկատվությունն առաջին անգամ տարածեց Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի նախագահ` ոմն Հասանովը: Մենք սովոր ենք, երբ ադրբեջանական ապատեղեկատվական մեխանզիմներն ու պետական կառավարման օղակները, ընդհուպ մինչև նախագահ Ալիև, կատարյալ սուտ են տարածում: Սակայն վերջին միջադեպը լուրջ ազդակ պետք է հանդիսանա բոլորիս համար, քանի որ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեխանիզմը նոր ձևաչափով է սկսում աշխատել: Տվյալ գործընթացը ղեկավարվում է անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ Հայաստանից ակնկալվող բռնագանձվող գումարը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է շուրջ 300 միլիարդ ԱՄՆ դոլար: Նողկալի գործընթացը դառնում է ավելի գարշելի, երբ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտում է, որ ադրբեջանցին այնքան մեծահոգի էր, որ այս քայլին չէր գնում` սպասելով Հայկական կողմի Ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ գործողություններին: Այս համատեքստում միաժամանակ արվեց ադրբեջանական քաղաքականությանը բնորոշ քայլ, երբ նավթային ընկերության նախագահը հայտարարեց, թե պատրաստ են գազ մատակարարել Հայաստանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ադրբեջանական կողմին: Հաշվի առնելով նման կեղտոտ, բայց լավ հաշվարկված դիվանագիտական քայլերը` արդյո՞ք մեր երկրի արտաքին գերատեսչությունն ադեկվատ քայլեր է ձեռնարկում կասեցնելու և միջազգային հարթակում պատասխան տալու ադրբեջանական գործընթացին, թե՞ ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում եղավ, երբ հայկական կողմն իմացավ արտահանձնման մասին միայն այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն Բաքվում էր: Ինչու՞ են խցանված դիվանագիտական խողովակներն ու ովքե՞ր են մեղավոր դրա համար: Հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի միջազգային մարտահրավերներին արժանի հակահարված տալու և դիվանագիտական գրագետ քաղաքականություն վարելու համար: Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարությունը ժամանակին և ճիշտ քայլերով պատասխանի բոլոր այն միջազգային ազդակներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել մեր երկրի համար: Ժամանակն է դիվանագիտական հաղթանակներ կերտել, այլ ոչ` դրանց կողքից հետևելու և արդեն տեղի ունեցած փաստերին` ընդամենն արձագանքելու: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |