Զ.Փոստանջյան. Կառավարությունը, դատական իշխանությունը գործում են քաղաքացիների դեմ

Զ.Փոստանջյան. Կառավարությունը, դատական իշխանությունը գործում են քաղաքացիների դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում ամեն ինչ ենթարկվում է փողի պահանջին, երկրում ամեն ինչ թարս է, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այսօր ԱԺ-ում ավանդական հայտարարությունների ժամին պատգամավորը նկատեց, որ Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասն նկարագրությունը հայտնվեց Կառավարության կայքում, այնինչ կառավարությունը նման գործառույթ չունի: «Կառավարությունը, դատական իշխանությունը, ՏԻՄ-ը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի՝ գործում են քաղաքացիների դեմ»,- ասաց պատգամավորը և օրինակ բերեց Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր դատական համակարգի ապօրինությունների դեմ ընդվզում են փաստաբանները, քաղաքացիները, չիմանալով ինչպես վերականգնել իրենց իրավունքների ոտնահարումը, ստիպված փակում են ճանապարհները, ոմանք ճամպրուկները հավաքում ու գնում են երկրից. «Չի կարելի, որ գլխավոր դատախազը զբաղվի գյուղատնտեսությամբ, նա պետք է զբաղվի իր գործառույթներով»:

Ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց կոռեկտ լինել Ազգային Ժողովի նկատմամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---