Գարի Կասպարովին 3 տարի առաջ առաջարկել են գլխավորել Ռուսաստանի շախմատի հավաքականը

Գարի Կասպարովին 3 տարի առաջ առաջարկել են գլխավորել Ռուսաստանի շախմատի հավաքականը

PanARMENIAN.Net - Գարի Կասպարովին 3 տարի առաջ առաջարկել են գլխավորել Ռուսաստանի շախմատի հավաքականը: Այդ մասին պատմել է Վլադիմիր Կրամնիկը Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Ալեքսանդր Մորոզևիչի հետ պարտիայի ավարտին:

Երկու շախմատիստներին ուղղված լրագրողի այն հարցին, թե արդյոք նրանց համար հետաքրքիր կլիներ, եթե Կասպարովը գլխավորեր Ռուսաստանի հավաքականը որպես մարզիչ մի 5 տարի առաջ, Կրամնիկը պատասխանել է, որ նա դա կարող է անել նաև այժմ:

«Ես կարծում եմ, եթե լավ առաջարկ լինի, նա միշտ էլ կարող է վերադառնալ: Ես հաստատ գիտեմ, որ երեք տարի առաջ նրան եղել է այդպիսի առաջարկ, սակայն նա հրաժարվել է: Ւսկ հետո չգիտեմ, եղել է, թե ոչ, Կրամնիկի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---