2006 թվականի սեպտեմբերին տեղի կունենա «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովը 8 փետրվարի 2006 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Քննարկվել եւ հաստատվել է 2006 թվականին Երեւանում անցկացվելիք համահայկական միջոցառումների ծրագիրը: Ծրագիրը կազմվել է բոլոր նախարարություններից ու գերատեսչություններից ստացված առաջարկությունների հիման վրա: Ծրագրի համաձայն, տարեկան միջոցառումները կշարունակվեն հունիսին` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնի եւ պատգամավորական բարեկամության հայկական երկրորդ վեհաժողովի կազմակերպմամբ: Արդեն ավանդական դարձած համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովը, «Ոսկե Ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը, ինչպես նաեւ համահայկական կրթական երկրորդ համաժողովը տեղի կունենան հուլիս ամսին: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կանցկացվեն օգոստոսին: Սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին հայտարարվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ», որի շրջանակներում կիրականացվեն ոլորտին նվիրված բազամաթիվ միջոցառումներ: Սեպտեմբերին կկայանան նաեւ Համահայկական տնտեսական երկրորդ համաժողովն ու Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը: Կազմկոմիտեի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հստակեցնել ծրագրով նախատեսված որոշ միջոցառումների ֆինանսական նախահաշիվները եւս եւ ներկայացնել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |