ՀՀ նախագահը «աննորմալ է» անվանել հայկական սահմանների շրջափակումը ԵՄ-ին անդամակցել ձգտող Թուրքիայի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փետրվարի 8-ին հանդես գալով Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում, «աննորմալ է» անվանել իրավիճակը, երբ Եվրամիությանը անդամակցել ձգտող Թուրքիան շրջափակման քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ, որը ներգրավված է Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ: Չնայած դրան, ասել է Ռ.Քոչարյանը, Հայաստանը դեմ չէ ԵՄ-ին Թուրքիայի պոտենցիալ անդամակցությանը, «քանի որ անդմակացությունը նրան կդարձնի առավել կանխատեսելի երկիր»: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանն «անկեղծորեն շահագրգռված է» Իրաքում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ: Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը «համեստ մասնակցություն» է ցուցաբերում Իրաքում խաղաղապահ գործողությանը: «Մինչ պատերազմը մենք Իրաքում դեսպանատուն ունեինք, սակայն այսօր այն չի գործում, եւ մենք դեռ չենք վերականգնել մինչ հակամարտությունն ունեցած մեր հարաբերությունները: Մենք պահպանում ենք կապը Իրաքի հայ համայնքի հետ եւ անկեղծորեն շահագրգռված ենք այդ երկրում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ», - ասել է Հայաստանի նախագահը: Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն որեւէ առընչություն չունի Իրաքի հյուսիսում գործող քրդական վարչակազմի հետ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---